Խորագիրը՝ Տեսահոդված

Վերջերս «Ինլայթ»-ի և «։ԲունTV»-ի համագործակցության շրջանակներում մի շարք տեսահոդվածներ և փոդքասթներ են պատրաստվել, որոնք վեր են հանում և քննարկում են այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են Արցախյան հիմնահարցը, ՀՀ արտաքին քաղաքականությունն ու կիբերանվտանգությունը, պետություն-հասարակություն հաղորդակցության որոշ հարցեր, աշխատանքը երեխաների հետ քաղաքականության ոլորտում և այլն։

Հուլիս ամսվա ընթերցացանկը այդ տեսահոդվածների հավաքածուն է։

Արցախյան հիմնահարցի ներկայիս վիճակը

։Բուն TV-ի անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հյուրերն են պատմագետ Նժդեհ Հովսեփյանը և Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Թողարկման թեման Արցախյան հիմնահարցն է՝ կարճաժամկետ, միջնաժամկետ, թե երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի առջև ծառացած ամենաէական, ամենալուրջ անվտանգային հիմնախնդիրը։ Զրույցի ընթացքում շոշափվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են փոփոխությունները, որոնց միջով Արցախյան հիմնահարցն անցել է վերջին տարիներին, «հայ-ադրբեջանական հակամարտություն» եզրույթի պարզաբանումը, Ադրբեջանի նպատակները, Ռուսաստանի և արևմուտքի դիրքորոշումը և այլն։

Անկախ հանրապետություն․ ինքնության հիմնահարցերը և դրանց ազդեցությունն անվտանգության վրա

«Դիլեմա» փոդքասթի քննարկման հերթական թեման անկախ պետականության և ինքնության հիմնահարցերն են, դրանց ազդեցությունը անվտանգության վրա, ազգային ընկալումների և կոնկրետ իրավիճակների բախումից առաջացող խնդիրները, այն, թե ինչպես են քաղաքական ազգերն ինքնությունն օգտագործում կոնֆլիկտների վերաիմաստավորման և վերափոխման համար, և այս ամենի արտացոլումը, օրինակ, հայ-թուրքական հարաբերություններում։

Թողարկման հյուրերն են փիլիսոփայական գիտությունների դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Ոսկանյանը և հրապարակախոս, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Կիբերանվտանգություն

Տեղեկատվական անվտանգության և կիբերանվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ Ալբերտ Ներզեթյանը և «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Պետրոսյանը «Դիլեմա» փոդքասթի շրջանակում քննարկում են կիբերանվտանգությունը, դրա դերը պետական անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև սոցիալական մեդիաների կարգավորվածության աստիճանն ու հանրային ազատությունների սահմանափակման դեպքերը։

Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Մարդաբանություն

Բուն զրույցի շրջանակում պետության և հասարակության միջև հաղորդակցության մասին զրուցում են Աղասի Թադևոսյանը և պատմաբան, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը:

Հաղորդման հարցերի շրջանակում քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են պետություն-հասարակություն հաղորդակցություն միակողմանի լինելու վարկածը, պետության հաղորդակցության միջոցները, շահագրգռվածության և հակառակ կծակների պակասը, ինչպես նաև հաղորդակցության նոր մոդելի՝ Ֆեյսբուքի արդյունավետությունը, ներկա իշխանությունների արձանքային կառավարումը և այլն։

Երեխայակենտրոն

Բուն զրույցի շրջանակում երեխաները և քաղաքականությունը թեմայի շուրջ զրուցում են Հերմինե Ստեփանյանը և պատմաբան, հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ Աննա Խաչյանը:

Երեխաները ապագա քաղաքական-հասարակական գործիչներն են, և որքան լավ պատկերացնեն այդ գործընթացները, այնքան ավելի լավ կկարողանան կազմակերպել հասարակական հարաբերությունները: Պետք չէ սպասել, մինչև երեխաները դառնան 18 տարեկան և առաջին անգամ փորձեն իրացնել իրենց ընտրական իրավունքը և դրանով մուտք գործեն քաղաքացիական դաշտ: Երեխաներին անհրաժեշտ է նախապատրաստել քաղաքականությանը:

Արտաքին քաղաքականություն

Բուն զրույցի շրջանակում «Ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը» հետազոտության շուրջ զրուցում են Աննա Գևորգյանը և պատմագետ Նժդեհ Հովսեփյանը։

Քննարկվող հարցերի շրջանակում են ստատուս-քվոյի հայկական ճարտարապետությունը՝ տարբեր լեզուներ և լեքսիկոններ՝ միջազգային գործընկերների հետ և երկրի ներսում, ցեղասպանության միջազգային ճանաչումը և Ղարաբաղի հարցում ստատուս-քվոյի պահպանումը՝ Հայաստանի պետական քաղաքականություն, արդյո՞ք ստատուս-քվոյի ճարտարապետները չէին ակնկալում նոր պատերազմ։

Սթրիթ արտը որպես տեքստ

Բուն ֆորմատի շրջանակում Գրիշա Գասպարյանը խոսում է սթրիթ արտի մասին՝ որպես տեքստի, որ պարունակում է միջտեքստային կապեր ամենատարբեր նարատիվների հետ։

Սթրիթ արտը բովանդակային ահռելի դաշտ պարունակող մի համակարգ է, որտեղ տեքստերի, պատկերների, պատկեր-տեքստերի համադրությունների կամ զանազան նշանային համակարգերի միջոցով հաղորդագրություններ են ստեղծվում և ամենատարբեր սոցիալ-քաղաքական, անձնական, հասարակական խնդիրներ են բարձրաձայնվում, որոնց և շատ այլ ուշագրավ թեմաների էլ անդրադառնում է հաղորդման հյուրը։


Ավելին

«Ինլայթ»ի և «։ԲունTV»-ի համագործակցության շրջանակներում հրապարակված ավելի վաղ տեսահոդվածներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։


Պատրաստեց՝ Մարիամ Անտիկյանը

Բաժանորդագրվել կարող եք հղմամբ։