Էպիզոդ #7. Թարգմանչական և խմբագրական ինքնեկ
Մերի Բաբայան | Հեղինե Ալեքսանյան
Ամփոփում
Թարգմանչի միջազգային օրվա շրջանակում «Ինլայթ»-ը թողարկում է Թարգմանչական և խմբագրական ինքնեկի 7-րդ ավարտական էպիզոդը, որում Մերի Բաբայանը և Հեղինե Ալեքսանյանը եզրագծում են նախագծի անցած ուղին։
Թ.ինքնեկ | Էպիզոդ #1 | Մերի Բաբայան, Հեղինե Ալեքսանյան
Ինչո՞ւ փոդքասթ և ինչո՞ւ Թ․ ինքնեկ։ Ի՞նչ բովանդակություն կունենա նախագիծը։ Եվ առհասարակ ինչպե՞ս թարգմանել «փոդքասթ» բառը։
Թ.ինքնեկ | Էպիզոդ #2 | Մարինե Խաչատրյան, Լիլիթ Արսենյան
Մասնագիտությո՞ւն է առհասարակ թարգմանչությունը։ Ի՞նչ ազդեցության ունի թարգմանչի առաջնային կրթության, գիտական/մասնագիտական որոշ ճյուղում ձեռք բերած փորձառությունը, անձնական թեմատիկ և ոլորտային նախապատվությունները։
Թ.ինքնեկ | Էպիզոդ #3 | Մարիամ Անտիկյան, Սաթեն Հարությունյան
Որքանո՞վ է հայերենից այլ լեզուներ թարգմանելը կարևոր մեր երկրի մշակույթի համար, արդիակա՞ն է արդյոք այս հարցը մեր ժամանակներում, ի՞նչ դիրքում է հայ գրականությունը համաշխարհային գրականության համատեքստում։
Թ.ինքնեկ | Էպիզոդ #4 | Լուսինե Աղաջանյան
Ի՞նչ բարդությունների է հանդիպել թարգմանիչը ֆրանսալեզու փիլիսոփայական ուսումնասիրություններ թարգմանելու ընթացքում: Բավարա՞ր է արդյոք հայերեն եզրաբանությունը փիլիսոփայական ուսումնասիրություններ թարգմանելու համար: Ի՞նչ մոտեցումներ է կիրառել թարգմանիչը թարգմանության ընթացքում:
Թ.ինքնեկ | Էպիզոդ #5 | Ոսկեղենիկ
Զրուցակիցները խոսում են «Ոսկեղենիկ» նախագծի իրականացման նպատակի, նախագծի շրջանակներում իրենց առջև դրված խնդիրների, դերային բաշխումների և առաջիկա նպատակների մասին։
Թ.ինքնեկ | Էպիզոդ #6 | Անի Յախշիբեկյան, Սոնա Մելքոնյան
Աշխատանքի՝ թարգմանիչ-խմբագիր փոխգործակցության ընթացքում ինչպիսի՞ ձեռքբերումների ու դժվարությունների են հանգում թարգմանիչն ու խմբագիրը։
Ավարտական փոդքասթի շրջանակում զրուցակիցները փորձում են ի հայտ բերել թարգմանչի բանաձևը, անհրաժեշտ հմտությունները․ ամփոփելով զրուցակիցները տեղեկացնում են ակնկալվող միջոցառման մասին։
Եվ ահա ամփոփելով բաժնի գործունեությունն ու Թ.ինքնեկ նախագիծը, «Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժինը կազմակերպում է Թ.հավաք միջոցառումը, որը կմիավորի թարգմանչական և խմբագրական շրջադարձերով շարժվող ներկայիս ինլայթցիներին և համայնքի ներկայացուցիչներին՝ վերամիաստավորելու այս բյուրատեսակ արվեստը (թե՞ արհեստը)։
Հանդիպումը նախատեսվում է նաև հետաքրքրվողների լայն շրջանակի համար։
Հանդիպման մանրամասները կգտնեք այստեղ, գրանցվելու համար անցեք այս հղմամբ:
Նախագիծն իրականացվում է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և «Սատուրն» կրթական հասարակական կազմակերպության միջև համագործակցության շրջանակում: Վերջինս ապահովում է նախագծի տեխնիկական հենքը։
«Թ․ ինքնեկ»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքէջի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Podcast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում:
«Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների թիմին միանալու համար անցեք հղմամբ: